Իմունաբանություն
Իմունամոդուլյատորներ. ընդունե՞լ, թե՞ ոչ
Հենց որ սկսվում է գրիպի, մրսածության սեզոնը, բոլորն համակվում են իմունիտետը բարձրացնելու գաղափարով: Իսկ նման պատրաստուկների գովազդները շատ են ու շփոթեցնող: Որոնք ընտրել և, ընդհանրապես, պետք է արդյոք ընտրել:
Մեր իմունիտետն իր տեսակի մեջ ներքին գործերի նախարարն է: Այն նորմայի սահմաններ ունի` արյան բջիջների և պաշտպանական նյութերի համահարաբերակցությունը, որի դեպքում մարդը կարողանում է լիովին հաղթահարել հիվանդությունը: 50 տարի առաջ գիտնականները մտածեցին, թե ինչպես կարելի է իմունիտետը ՙտեղավորել՚ այդ սահմաններում: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին մի քանի կարգի դեղամիջոցներ:
-
Իմունասուպրեսորներ. ընկճում են իմունային ռեակցիաները, որոնք անհրաժեշտ են բարդ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար:
-
Իմունախթանիչներ. սրանք, ընդհակառակը, ակտիվացնում են իմունային պատասխանը: Սկզբում դրանք ստեղծվել էին ուռուցքաբանական հիվանդների համար, երբ իմունիտետն ընկճվում է քիմիաթերապիայով:
-
Իմունամոդուլյատորներ. ազդում են բջիջների տարբեր խմբերի վրա, ձգտելով պահպանել դրանց հաշվեկշիռը: Փորձելով ազդել մի խմբի բջիջների վրա, իմունամոդուլյատորները, այնուամենայնիվ, ազդում են նաև մյուսների վրա: Գիտնականները ձգտում են ստեղծել իմունակոռեկտորներ/շտկիչներ` կետային իմունամոդուլյատորներ, որոնց ազդեցությունը նշանակետային կլինի:
Ինչպես նշվեց, դեղատներում մոտ 100 անուն դեղորայք կարելի է գտնել, որոնք ազդում են իմունիտետի վրա, կանխարգելում և բուժում են գրիպը, ՍՇՎԻ-ն և մրսածության մյուս հիվանդությունները: Այս ամենով հանդերձ, այդպես էլ անհասկանալի է այդ դեղամիջոցներն արդյունավետ են, թե` ոչ, որովհետև նույն դեղորայքից մեկի մոտ վերանում են ախտանշանները, իսկ մյուսին` ընդհանրապես չի օգնում: Ինչու: Վիճելի հարց է:
XX դարի 70-ական թվականներին իմունամոդուլյատորները թափանցեցին բժշկության գրեթե բոլոր ոլորտները: Բժշկական ամսագրերում տպագրվեցին կարծիքներ գրիպի և ՍՇՎԻ-ի բուժման և կանխարգելման ոլորտում այդ դեղորայքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Միայն 4 տարի առաջ փորձագետների կարծիքները բաժանվեցին: Հազվադեպ ու քիչ են քննադատում իմունամոդուլյատորները նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են դրանց մշակման հետ: Նրանցից շատերը գիտնականներ են և այս կամ այն իմունամոդուլյատորը նրանց ՙզավակն է՚, նրանք տեսել են, թե ինչպես է այդ նյութն աշխատում ՙմանրէադիտակի տակ՚ և կյանքում: Բայց շատ են նաև այն բժիշկները, ովքեր իմունիտետի դեղահաբերով ամրացման անհրաժեշտության և օգուտի մասին դատում են ըստ կլինիկական հետազոտությունների, որոնք անցկացվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Ամենահայտնի հինգ մոլորություններ, որոնք ստիպում են իմունամոդուլյատորներ օգտագործել:
1. «Իմ իմունինտետը ցածր է»
Այդպես են ասում, երբ անընդհատ հազում ու փռշտում են:
Բայց, բժիշկների վկայությամբ, դեպքերի 2/3-ի պատճառն իմունիտետը չէ: Պարզապես մարդը ժամանակին բժշկին չի դիմել, կամ էլ ճիշտ ախտորոշում չեն կատարել, կամ քրոնիկական հիվանդություններ է ունեցել, որոնք սրվել են մրսածության հետևանքով: Նման դեպքում իմունամոդուլյատորները ոչ միայն պետք չեն, դրանք կարող են նաև վնասել: Դրանց փոխարեն պետք է այլ դեղամիջոց նշանակել կամ վերանայել բուժման կուրսը (օրինակ, քրոնիկական տոնզիլիտի դեպքում հեռացնել նշագեղձերը):
Իսկ քրոնիկական հիվանդություններով մարդկանց 1/3-ի համար, իրոք, պետք է համալիր բուժման մեջ իմունամոդուլյատորներ ներառել:
Հաճախ երկրորդային իմունային անբավարարության ախտանշաններ հանդիպում են ծանր շաքարային դիաբետի, բրոնխային ասթմայի դեպքում, երբ հիվանդը չի կատարում բժշկի ցուցումները:
Ըստ արտասահմանյան բժիշկների, ՙիմունանբավարարության՚ ախտորոշում ընդհանրապես գոյություն չունի: Լինում է միայն բնածին իմունանբավարարություն, որը շատ լուրջ հիվանդություն է և, սովորաբար, ժառանգական է լինում: Այն չնկատել, կամ 20-30 տարի հետո պատահաբար հայտնաբերելն անհնարին է: Տվյալ հիվանդության դեպքում նույնիսկ ոչ բոլորն են չափահասության տարիքին հասնում: Եթե եվրոպացի բժիշկները նույնիսկ կիրառում են ՙիմունանբավարարություն՚ հասկացությունը, ապա միայն երկրորդային իմունանբավարարության դեպքում, որն առաջացել է ՄԻԱՎ վարակից և այլ ոչ պակաս վտանգավոր ինֆեկցիաներից:
2. «ՙԻմ իմունագրաման վատն է»
Եթե հետազոտությունները նորմայից դուրս ինչ-որ թվեր են ցույց տվել, նշանակում է, լաբորատորիայի աշխատակիցներն են թերացել, կամ այն ձեր անհատական նորման է: Ընդհանրապես, իմունագրաման թանկարժեք հատուկ հետազոտություն է, որը ցուցված է ՄԻԱՎ վարակի և ծանր իմունանբավարարության բուժման մոնիտորինգի համար: Առանց այլևայլության իմունագրամա կատարելն անիմաստ է, իսկ դրա հիման վրա ՙխառնվել՚ իմունիտետի աշխատանքին, արդեն վտանգավոր է:
Ում է պետք իմունագրաման
Այն նշանակելու համար շատ լուրջ պատճառներ են պետք: Օրինակ. եթե մարդն ապրում է բարենպաստ էկոլոգիական պայմաններում, առողջ կենսակերպ է վարում և առանց որևէ պատճառի հիվանդանում է տարվա մեջ մոտ 6 անգամ (իսկ երեխաները` 8-10), միևնույն ժամանակ, հակավիրուսային թերապիան չի օգնում, ամեն անգամ ՍՇՎԻ-ը ոչ սովորական ձևով է ընթանում, հայտնի չէ երբ է սկսվում, երբ բուժվում, գրեթե միշտ մանրէային բարդություններ է տալիս, օրինակ, թոքաբորբ:
3. «Իմունիտետս կբարձրացնեմ և բոլոր հիվանդություններից կազատվեմ»
Ամեն ինչ չէ, որ իմունիտետով է պայմանավորված: Նույնիսկ ի սկզբանե առողջ մարդիկ չեն կարողանում բուժվել աչքաթող արված հայմորիտից կամ թոքաբորբից առանց դեղահաբերի:
4. «ՍՇՎԻ-ն արագ բուժելու համար հարկ է ամրացնել իմունիտետը»
Ոչ: Արդեն սկսված հիվանդության դեպքում իմունային պատասխանն ինքն է վիրուսներ ՙբաց թողնում՚, որը համակարգն ակտիվացնում է:
5. «Ոչ մի դեպքում չպետք է հիվանդանամ, կանխարգելման համար ինչ-որ բան պետք է խմեմ»
Չի կարելի ողջ տարին ՙխառնվել՚ սեփական օրգանիզմի աշխատանքին: Եվ իմունամոդուլյատորների ընդունման հետևանքներն էլ դեռ լիովին ուսումնասիրված չեն: Գիտությանն անհայտ է նաև ամենակարևորը` միշտ է այդ պրոցեսն ինքն իրեն կանգ առնում: Չէ± որ հնարավոր է այնքան իմունամոդուլյատոր օգտագործել, որ իմունային պատասխանը դառնա անկառավարելի, օրգանիզմն սկսի հարձակվել ինքն իր վրա, ինչպես շատ լուրջ աուտոիմունային հիվանդության դեպքում:
Ավարտենք լավ լուրերով
Ընդհանրապես իմունիտետը հնարավոր է ամրացնել: Երաշխավորված միջոցների թվին է պատկանում յուրաքանչյուր հիվանդության մինչև վերջ բուժումը (այդ թվում և մրսացության), նորմալ քնելը, օրգանիզմի կոփումը, ֆիթնեսը, առողջ սնունդը, աուտոտրենինգի բոլոր միջոցները:
08.02.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ